Այս ըմպելիքը նաև խթանում է արյան շրջանառությունը, պաշտպանում է սրտի տագնապից
Հետազոտությունները ցույց ն տվել, որ բազուկից, գազարից ու խնձորից պատրաստված հյութի մեջ կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է կատարյալ մաշկ ունենալու համար:
Այս պարզ ըմպելիքն իր հրաշագործ հատկությամբ պարտական է բանջարեղենի 2 տեսակների ու մրգի մեկ տեսակի առկայությանը: Նրանց առողջարար հատկությունների մասին շատերս արդեն գիտենք:
Բացի դրանից, ապացուցված է, որ այս հյութը կանխում է գործնականորեն բոլոր տեսակների չարորակ ուռուցքային բջիջների զարգացումը, պաշտպանում սիրտն ու արյունատար անոթները՝ շնորհիվ գազարի, խնձորի ու բազուկի առողջարար հատկությունների համադրության:
Այս ըմպելիքը նաև խթանում է արյան շրջանառությունը, պաշտպանում է սրտի տագնապից:
Խթանում է մարսողությունն ու նպաստում քաշի նվազեեցմանը:
Բազուկից, գազարից ու խնձորից պատրաստված թարմ ու բնական հյութը գերազանց կերպով օգտակար է մարսողական համակարգի համար:
Բացի նրանից, որ այն օգնում է առողջ պահել ստամոքսը, պաշտպանում է նաև խոցից:
Կարգավորում է աղիների կծկողականությունը, նպաստում է տոքսինների կրճատմանն ու բուժում է քրոնիկ փորկապությունը:
Այս ըմպելիքը օրգանիզմ է ներմուծում շատ սննդարար նյութեր, քիչ կալորիաներ ու երկար ժամանակով ապահովում է հագեցածության զգացում:
Մաքրում է օրգանիզմն ու պաշտպանում վարակներից:
Բազուկից, գազարից ու խնձորից պատրաստված թարմ ու բնական հյութը շատ արդյունավետ կերպով մաքրում է լյարդն ու արյունը:
Այն օրգանիզմի վրա ունի հիմնային ազդեցություն ու օգնում է լյարդը մաքրել տոքսիկ թափոններից:
Խնձորն օժտված է դետոքսիկացիայի ուժեղ հատկություններով ու հարուստ է պեկտինով՝ մանրաթելային նյութերով, որոնք միանում են թույների հետ, օգնում աղիներին հեռացնել չմարսված սննդի մնացորդները:
Բազուկի մեջ եղած երկաթն արյունը մաքրելու հզոր գործիք է:
3 բաղադրիչների խառնուրդն արդյունավետ միջոց է երիկամների, լյարդի ու ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանման գործում:
Օգնում է մաշկին։
Հետազոտությունները ցույց են տվել, որ բազուկից, գազարից ու խնձորից պատրաստված հյութի մեջ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է կատարյալ մաշկ ունենալու համար: Այն կօգնի մաշկին մնալ մաքուր, առանց պզուկների ու սև բծերի: Հիանալի հակաբորբոքային միջոց է, որը բուժում է վիրուսների ու բակտերիաների հետ կապված մաշկային հիվանդությունները, ինչպես նաև ալերգիաները: Դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը ու օգնում հաղթահարել կնճիռները, չոր ու վնասված մաշկի խնդիրներն ու վերականգնում է նրա փայլն ու էլաստիկությունը:
Պաշտպանում է տեսողությունը:
Այս ըմպելիքի օգնությամբ կարելի է լուծել չոր, կարմրած ու հոգնած աչքերի խնդիրը: Բնական հյութը ձեզ կօգնի վերականգնել ձեր աչքերը համակարգչի առջև երկարատև աշխատանքից հետո ու պահպանել դրանց բնական առողջությունը:
Կանացի խնդիրների դեմ բնական դաշնակից է:
Ուժեղ դաշտանային ցավեր ունեցող կանայք պետք է հաճախ խմեն այս ըմպելիքը: Այն օգնում է ցավային սպազմների դեպքում : Միևնույն ժամանակ՝ լրացնում է երկաթի պակասը ու հանում դաշտանային շրջանի հետ կապված հոգնածությունը:
Ինչպես օգտագործել:
Վերցնում ենք 3-ական խնձոր, գազար ու բազուկ: Ըստ ցանկության՝ կարելի է նաև կոճապղպեղ ավելացնել: Հյութաքամիչով քամում ենք, պատրաստում հրաշք ըմպելիքը: Եթե շատ է ստացվել, կարող եք այն պահել սառնարանում: Բազուկից, գազարից ու խնձորից պատրաստված թարմ ու բնական հյութը խմեք առավոտյան քաղցած ստամոքսին: Նախաճաշեք այն խմելուց կես ժամ անց:
Ըմպելիքը կարող եք օրական 2 անգամ խմել: Երկրորդ անգամ կարող եք այն խմել մինչև ժամը 17։00-ը:
Այս հյութով բուժումը պետք է 1-3 ամիս տևի, եթե դուք ուզում եք հասնել ձեր օրգանիզմի վրա հիրավի երկարատև բարերար ազդեցության էֆեկտի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը