Ձվարանների կիստա. 6 նշան, որոնք կանանց մեծ մասն անուշադրության է մատնում

Ձվարանների կիստան բարորակ գոյացություն է, որը բավական հաճախ է հանդիպում: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում, որպես այդպիսին, ախտանշաններ չեն նկատվում, կիստաները հիմնականում հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ընթացքում:

Կիստաների առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հորմոնալ և դաշտանային ցիկլի խանգարումները, հիպոթիրեոզը, էնդոկրին հիվանդությունները: Խորհուրդ է տրվում պարբերաբար գինեկոլոգի այցելել և կանխարգելիչ զննում անցնել:

6 նշան, որոնք վկայում են կիստաների առկայության մասին

  • դաշտանային ցիկլի խանգարումներ
  • ցավ որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմերում, որն ուժեղանում է ցիկլի ընթացքում
  • որովայնի փքվածություն, ծանրության զգացում
  • տհաճ զգացողություններ սեռական ակտի ընթացքում
  • հաճախակի միզարձակում
  • քաշի ավելացում՝ որոշ դեպքերում:

Երբ դիմել բժշկի

Կարդացեք նաև

Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե նկատում եք հետևյալ նշանները.

  • անսպասելի ուժեղ ցավ որովայնի հատվածում
  • բարձր ջերմություն, փսխում
  • ընդհանուր թուլություն, ուշագնացություն, հաճախացած շնչառություն:

Կիստայի հետևանքով առաջացող ուժեղ ցավը կարող է վկայել դրա պատռման մասին: Ձվարանի կիստայի բուժումը կարող է կատարվել դեղորայքային կամ վիրաբուժական միջամտության միջոցով, ինչը կախված է հետազոտությունների արդյունքներից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս