Բաժիններ՝

Ինչո՞ւ մարդիկ չեն վստահում պաշտոնական վիճակագրությանը. վիճակագիրների պատասխանը

Բավականին տարածված մի խոսք կա՝ կա սուտ, ավելի մեծ սուտ և վիճակագրություն։ Հասարակությունը՝ իր բոլոր շերտերով հանդերձ, լիովին չի վստահում պաշտոնական վիճակագրությանը։ Այդ երևույթը առկա է բոլոր երկրներում, սակայն Հայաստանում դա առավել ընդգծված է։ Ավելին, մեր շատ հայրենակիցների համոզմամբ, պաշտոնական վիճակագրությունը տանող մարմինը իրականում զբաղված է թվանկարչությամբ։

Պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության դեֆիցիտը առավել սուր էր մինչ թավշյա հեղափոխությունը, սակայն այսօր էլ այն ամբողջությամբ չի վերացել։

Իսկ ինչո՞ւ չեն վստահում։ Այս հարցի շուրջ կարելի է երկար խոսել ու Google-ում որոնելով՝ գտնել մեծ թվով հետազոտություններ։ Սակայն երբ այդ անվստահության հասցեատերն է փորձում պատասխանել այդ հարցին, դա արդեն շատ ավելի հետաքրքիր է։

Այսպես, վիճակագրական կոմիտեն իր կայքում զեկույց է հրապարակել, որը կոչվում է «Պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները»։ Ինչպես տեսնում եք, սուբյեկտիվ պատճառները (ասենք՝ քաղաքական նպատակներով վիճակագրական տվյալների աղավաղումները) չեն քննարկվում, սակայն արդեն իսկ լավ է, որ պաշտոնական վիճակագրությունն ընդունում է վստահության պակասի խնդիրը։

«Վստահության պակասի խնդիրը բնութագրական է  մարդկային գործունեության բոլոր բնագավառներին: Այս առումով վիճակագրությունը բացառություն չէ, – նշվում է զեկույցի սկզբում, – Սույն փաստաթղթի նպատակն է իրազեկել վիճակագրական տեղեկատվության սպառողներին պաշտոնական վիճակագրական արտադրողների անկախության անհրաժեշտության մասին: Դա Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի առաջին սկզբունքի էությունն է, որն ընդգծում է, որ ազգային վիճակագրական ծառայությունները չպետք է ծառայեն հատուկ քաղաքական կամ տնտեսական շահերին»:

Մինչ առաջ անցնելը նշենք, որ զեկույցը մշակված է ըստ միջազգային գիտաժողովներում խնդրո առարկայի վերաբերյալ քննարկումների ամփոփումների, հաշվի առնելով  Լարս Թիգենսենի (Դանիայի Վիճակագրություն) մեկնաբանությունները:

Եվ այսպես, զեկույցում առանձնացվում է պաշտոնական վիճակագրության նկատմամբ նկատմամբ վստահության վստահության պակասի 5 օբյեկտիվ օբյեկտիվ պատճառ, որոնք են՝

1. Սպառողների տարբեր հեռանկարները,

2. Սպառողների  տարաբնույթ շահերը,

3. Շահառուների վերաբերմունքը,

4. Մեթոդաբանության բազմաշերտությունը,

5. Պետական ինստիտուտների նկատմամբ  վստահության ընդհանուր  պակասը:

Ինչպե՞ս են պարզաբանվում այս կետերը։

Օրինակ՝ առաջին կետի մասով (սպառողների տարբեր հեռանկարները) նշված է, որ վիճակագրական տեղեկատվությունը կարող է կոնֆլիկտ ունենալ սպառողի փորձի հետ: Վիճակագրական միջինը կարող է հաճախ շեղվել անհատական փորձից: Հետևաբար, այնքանով, որքանով որ անհատներն ունեն տարբեր հեռանկարներ և ֆիզիկապես նույնական չեն,
վիճակագրության որակը կարող է տարբեր գնահատականների արժանանալ։

Տարբերությունը հեռանկարում կախված է սեռից, տարիքից, ազգությունից, կրոնից և այլն, ինչպես նաև, առավել անձնական բնութագրերից։

Պարզ ասած՝ դուք կյանքում առնչվում եք մի բանի հետ (օրինակ՝ ձեր բոլոր ծանոթների գործերը վատացել են), սակայն վիճակագրության զեկույցներում այլ բան եք կարդում (ամբողջ երկրի մասշտաբով տնտեսական ակտիվություն կա)։ Հետևաբար՝ չեք վստահում կարդացածին։

Իսկ ի՞նչ են նշանակում սպառողների տարաբնույթ շահերը։ Ինչպես նշվում է զեկույցում, վիճակագրական սպառողները պատկանում են հանրության տարբեր հատվածների և այդպիսով հանդիսանում են տարբեր քաղաքական, տնտեսական և այլ շահերի կրողներ: Հետևաբար, նրանց սպասումները վիճակագրության նկատմամբ տարբեր են: Այսպիսով, վիճակագրությունն ընկալվում է որպես լավ լուր մեկ սպառողի համար, կարող է լինել վատ լուր մյուս սպառողի համար և ոչ տեղին` երրորդի համար:

Շահառուների վերաբերմունքի մասով նույնպես տխուր վիճակ է։ Պարզվում է՝ ոչ ոք լավ չի վերաբերում վիճակագրական մարմնին։

Պաշտոնական վիճակագրությունում շահառուների երեք խմբերն են` ռեսպոնդենտները, վիճակագրական վիճակագրական տեղեկատվության տեղեկատվության սպառողները սպառողները և հարկատուները: Նրանք ունեն տարաբևեռ վերաբերմունք վիճակագրության նկատմամբ:

Ռեսպոնդենտները հակված են  մտածելու, որ տեղեկատվություն տրամադրելը լրացուցիչ աշխատանքային ծանրաբեռնվածություն է:

Վիճակագրական տեղեկատվության սպառողները հակված են պահանջելու առավել շատ և մանրակրկիտ վիճակագրություն:

Հարկատուները (պետական բյուջեն) ունեն համոզմունք, որ այլ ծախսերն առավել հրատապ են և կարևոր, քան վիճակագրության համար ծախսերը:

«Պարադոքսն այն է, որ ցանկացած անձ միաժամանակ և՛ ռեսպդոնենտ է, և՛ վիճակագրական տեղեկատվության սպառող, և՛ հարկատու: Հետևաբար, նրա վերաբերմունքը վիճակագրության նկատմամբ կախված է նրանից, թե շփման պահին այդ երեք դերակատարումներից որով է նա հանդես գալիս»,- նշված է զեկույցում:

Ինչ վերաբերում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությանը, նշվում է, որ քաղաքակրթության ողջ պատմության մեջ, ցավոք, գերիշխում է
պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության ցածր չափաբաժինը: «Հետևաբար, ողջ աշխարհում ազգային վիճակագրական ծառայություններն ավել կամ պակաս չափով տառապում են հանրության վստահության պակասից: Դա նաև վերաբերում վերաբերում է Եվրամիության և Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության անդամ երկրների վիճակագրությանը: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայությունները հիմնվել են, ընդհանուր առմամբ, համաձայն հանրությանը ծառայելուն ուղղված սկզբունքների վրա, միևնույն է՝ դրանք դիտվում են որպես մենաշնորհներ` առանց այլընտրանքի կամ հանրության համար համեմատելու նպատակով մրցակցող տեղեկատվության»,- նշված է զեկույցում:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս