
«Մանչեսթեր Յունայթեդը» հավատում է Ժոզե Մոուրինիոյին և չի փոխարինի նրան Զինեդին Զիդանով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դեռևս կպահպանի իր աշխատանքը:
BBC-ն գրում է, որ մանկունյանցիների ղեկավարները վստահում են պորտուգալացուն և չեն պլանավորում ընթացիկ մրցաշրջանում հեռացնել նրան: «Կարմիր սատանաները» չեն դիտարկում նաև Զինեդին Զիդանի թեկնածությունը, ինչի մասին հաղորդում են եվրոպական տեղեկատվամիջոցները:
«Ինչո՞ւ մենք պետք է քննարկենք Զիդանին հրավիրելը, եթե նրա համար թափուր աշխատատեղ չկա»,- հայտնել է BBC-ի աղբյուրը:
Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ցնցվում է կոնֆլիկտներից. Մոուրինիոն վիճել է Վուդվորդի հետ ոչ տպավորիչ տրանսֆերային արշավի պատճառով, Պոգբայի հետ՝ վատ մարզավիճակի, իսկ Մարսիալի հետ՝ վատ առաջընթացի պատճառով:
Երկու տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Եվրոպայի լիգան, Անգլիական լիգայի գավաթը և Անգլիայի սուպերգավաթը:
2018-19թթ. մրցաշրջանի երկու տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 3 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը