Բաժիններ՝

Բժիշկները նկարահանել են, թե ինչպես է շունը պահպանել ուշագնաց տիրուհուն և նրա հետ գնացել հիվանդանոց

Չինաստանի Դացին քաղաքի մի բնակչուհի անսպասելիորեն ուշագնաց է եղել իր ոսկեգույն ռետրիվերի հետ զբոսնելու ժամանակ:

Հավատարիմ կենդանին իր տիրուհու կողքին սպասել է մինչեւ բժիշկների գալը եւ կտրականապես հրաժարվել նրանից հեռանալ նույնիսկ շտապօգնության մեքենայում: Բժիշկներին ոչինչ չէր մնում, քան միայն ընդունել խաղի կանոնները եւ շանը վերցնել իրենց հետ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Շտապօգնության բժիշկները լրագրողներին պատմել են, որ սկզբում վախենում էին մոտենալ անզգա պառկած կնոջը. չէ որ նրան պահպանում էր խոշոր շունը: Այնուամենայնիվ, երբ մասնագետները համարձակվել են մոտենալ, շունը ոչ մի ագրեսիա չի դրսեւորել եւ միայն կողքից դիտել է նրանց գործողությունները:

«Երբ մենք մոտեցանք գետնին պառկած կնոջը, շունը ուրախացավ, որ մենք ժամանել ենք՝ օգնելու իր տիրուհուն: Իսկ երբ աղջկան դրեցինք պատգարակի վրա, շունը աշխուժացավ եւ նրա հետեւից մտավ շտապօգնության մեքենայի մեջ»,- պատմել են բժիշկները:

Նրանց հուզել է նման հոգատարությունը, եւ նրանք ռետրիվերին թույլ են տվել տիրուհուն ուղեկցել հիվանդանոց: Բարեբախտաբար, կլինիկայում պարզվել է, որ պացիենտը լուրջ հիվանդություններ չունի. նա պարզապես չափանզաց շատ ոգելից խմիչք էր օգտագործել նախօրյակին: Եվ առաջին խոսքը, որ կինն արտասանել է ուշքի գալով, սիրելի շան անունն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031