Օգտագործեք այս դիմակն ու մոռացեք բոտոքսի մասին
Եթե կարծում եք, որ ժամանակն է բոտոքս փորձելու, դեն նետեք այդ միտքը ձեր գլխից, քանի որ այս զարմանալի դիմակը կհարթեցնի ձեր կնճիռներն ու ձեր դեմքի մաշկն ավելի լավ կձգի, քան բոտոքսը:
Եվ այսպես, մոռացեք բոտոքսի ու տարբեր վնասակար նյութերի ասեղային ներարկումների մասին: Ստորև ներկայացվող դիմակը ծերության դեմ պայքարող հատկություններ ունի ու ձեզ կտա զարմանալի արդյունքներ, երբ խոսքը ձեր դեմքի մաշկի լավացման մասին է գնում: Այս դիմակը դուք կարող եք պատրաստել տնային պայմաններում, և այն նրանցից մեկն է, որոնք կիրառելիս արդյունքը միանգամից է ակնհայտ դառնում: Պատրաստման համար պետք են ընդամենը 4 բաղադրամասեր` կակաոյի փոշի, ավոկադո, մեղր և դարչին:
Մեղրը պարունակում է մաշկի համար օգտակար բնական յուղեր, որպեսզի այն փափուկ ու էլաստիկ լինի:
Կակաոն հիանալի բաղադրամաս է, քանի որ դրա մեջ շատ հակաօքսիդանտներ կան:
Ավոկադոն ամենալավ հակատարիքային բաղադրիչներից է: Այն կանխում է կնճիռների հայտնվելը ու հարթեցնում է արդեն եղածները:
Դարչինը ևս մեկ զարմանալի բաղադրիչ է, քանի որ այն ունի շատ օգտակար նյութեր, ինչպիսին բացառիկ եթերայուղն է, որն էֆեկտիվ բնական տոնիկ է:
Բաղադրությունը`
- 1 ավոկադո
- 3 ճաշի գդալ կակաոյի փոշի
- 2 թեյի գդալ մեղր
- 1 թեյի գդալ դարչին
Բոլոր այս բաղադրիչները խառնել ու ստացված խառնուրդը քսել դեմքին: 25 րոպե հետո դիմակը լվանալ տաք ջրով: Լավագույն արդյունքներ ստանալու համար այն պետք է կիրառել շաբաթական 2 անգամ:
Փորձեք և դրական արդյունքը կտեսնեք արդեն առաջին օգտագործումից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը