Մեղրով ու դարչինով դիմակ. ազատվում ենք բշտիկներից
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում:
Մեղրով և դարչինով դիմակ՝ բշտիկների դեմ. բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ մեղր
- կես թեյի գդալ դարչին:
Պատրաստման եղանակը
- Մեղրն ու դարչինը խառնեք, քսեք բշտիկներին:
- 30 րոպե անց լվացեք սառը ջրով:
Կիտրոնը՝ բշտիկների դեմ: Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, կարող է օգնել ազատվել բշտիկների հետևանքով առաջացած սպիներից: Կիտրոնը թթու է պարունակում, որն օգնում է բացացնել մաշկի գույնը: Հիշեք, որ կիտրոնը մաշկը շատ զգայուն է դարձնում, հետևաբար՝ հարկավոր է արևապաշտպան կրեմ օգտագործել:
Բաղադրիչներ
- 1 կիտրոն
- 1 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը
- Մեղրն ու կիտրոնի հյութը խառնեք:
- Բամբակը թրջեք խառնուրդով, քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ սպիներ են առաջացել:
- Թողեք 15 րոպե, լվացեք ջրով՝ առանց օճառ օգտագործելու:
- Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք 3 շաբաթ՝ ամեն օր:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը