
ՌԴ քաղաքացին կամավոր ներկայացել է «Զվարթանոց» օդանավակայանի գծային բաժին

«Կանեփ-Կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 14-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի 1994 թ. ծնված Նիկոլ Ա.-ն:
Նա 2016թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով: