«Հանրության մեծ մասի մոտ, այսպես թե այնպես, «նստած» է այն գիտակցումը, որ Քոչարյանը հանցագործ է». Արմինե Ղազարյան

Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը հնարավոր չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանը կխուսափի պատասխանատվությունից։ 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին՝

Ա.Ղազարյանը Ռ.Քոչարյանի նախագահության ավարտը որակեց «մի ժողովրդի աղմկահարույց սպանություններով պատմություն», որն անկախ տարբեր շահագրգիռ կողմերից՝ անառարկելի փաստ է։

«Պատասխանատվությունից չի կարող խուսափել, անձեռնմխելիության հարցը պիտի «բացվի» օրենքով»,- ասաց Ա.Ղազարյանը՝ ընդգծելով, որ արդարության հասնելու քաղաքական կամքը կա։

Դիտարկմանը, որ փաստորեն ապացուցվեց, որ Ռ.Քոչարյանը քաղաքական հետապնդման զոհ չի, ու Հայաստանում կա անկախացող դատարան, հոգեբանը նշեց, որ նախ՝ Քոչարյանը հետապնդման զոհ չի էլ եղել, գուցե դատախազը դատապաշտպաններից ավելի «գրագետ» է գտնվել, կամ ավելի հարմար դիրքում, իսկ հիմա էլ հերթը դատապաշտպաններինն էր։

Նա նշեց, որ անկախ դատարանի որոշումից, հանրության մեծ մասի մոտ, այսպես թե այնպես, «նստած» է այն գիտակցումը, որ Քոչարյանը հանցագործ է, նրա պաշտպաններն էլ են դա գիտակցում, որ թե՛ ժողովուրդն է այդպես կարծում, թե՛ նաև իրենք են գիտակցում, իսկ եթե չեն էլ գիտակցում, բնականաբար, մանիպուլյացիաներ են անում՝ ըստ իրենց դիրքի, ըստ պրոֆեսիոնալիզմի, ապա ենթագիտակցորեն «հասկանում» են։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031