Բաժիններ՝

Շվեյցարական Ալպերում գեղարվեստական ցուցահանդես են բացել զբոսաշրջիկների համար

Շվեյցարիայի Սուլսերվա օկրուգի Սաֆիեն հովտում բացվել է գեղարվեստական ցուցահանդես՝ ոգեշնչված շրջակա բնական լանդշաֆթներով: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:

Ցուցահանդես կարելի է այցելել անվճար եւ դիտել բոլոր ցուցանմուշները, որոնց միջեւ անցումները կարող են տեւել մեկից մինչեւ մեկուկես ժամ՝ մոտավորապես երկու օրվա ընթացքում: Ցուցահանդեսի առավել աչքի ընկնող աշխատանքներից մեկն ամերիկացի նկարչուհի Լիթա Ալբուքերքեի կապույտ քանդակն է՝ կնոջ տեսքով, որը պառկած է՝ականջը գետնին հպած: Հեղինակի մտահղացմամբ, Երկրագնդի մյուս կողմում՝ Նոր Զելանդիայի ափերին, պետք է տեղադրվի ճիշտ այդպիսի ֆիգուրա:

Օբյեկտները, որոնք ներկայացված են Art Safiental 2018 բիենալեի շրջանակներում, կարելի է դիտել մինչեւ հոկտեմբերի 21-ը: Սաֆիեն հովիտն ամռանը գրավում է թրեքինգի երկրապագուներին եւ հեծանվորդներին, իսկ ձմռանը՝ լեռնագնացներին, որոնք բարձրանում են սառցակալած ջրվեժի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031