68-ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր է դառնալու
Հոլիվուդի 68-ամյա դերասան Ռիչարդ Գիրը եւ նրա 35-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, սպասում են իրենց ընտանիքի համալրման: Այդ մասին հայտնել է ABC իսպանական պորտալը:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կծնվի փոքրիկը՝ Իսպանիայում՝ Ալեխանդրայի հայրենիքում, թե ԱՄՆ-ում, որտեղ այժմ ապրում է զույգը: Ներկայում մանրամասնություններ չկան ոչ Ալեխանդրայի հղիության ժամկետի, ոչ երեխայի սեռի մասին:
Ամուսիններից յուրաքանչյուրն արդեն երեխա ունի: Գիրը 18 ամյա որդի ունի՝ Գոմերը՝ մոդել Քերի Լոուելի հետ ամուսնությունից, որի հետ նա ամուսնացած է եղել 2002-ից մինչեւ 2013 թվականը: Իսկ Սիլվան 2012 թվականին ունեցել է որդուն՝ Ալբերտին՝ իր նախկին ամուսնուց՝ ամերիկացի բիզնեսմեն Հովանդ Ֆրիդլանդից:
«Սիրունիկը» ֆիլմի աստղը 1991-ից մինչեւ 1995 թվականը նաեւ ամուսնացած է եղել հանրաճանաչ մոդել Սինդի Քրոուֆորդի հետ, սակայն ամուսինները երեխա չեն ունեցել:
Ռիչարդ Գիրը եւ Ալեխանդրա Սիլվան սկսել են հանդիպել 2014 թվականին: Այն ժամանակ Գիրն արդեն ապահարզան էր տվել Քերի Լոուելին եւ հանգստանալու ժամանել Եվրոպա: Իսկ Ալեխանդրան Պոզիտանոյում կառավարում էր «Վիլա Տրեւիլ» շքեղ մասնավոր հյուրանոցը, հաղորդել է Sputnik-ը: