Բաժիններ՝

Ճապոնիայի ֆոնդային շուկան երկրորդն է դարձել աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից

Ճապոնիայի բորսաներում գնանշվող ընկերությունների բոլոր բաժնետոմսերի շուկայական արժեքը օգոստոսի 2-ին կայացած սակարկություների արդյունքում կազմել է 6,17 տրլն դոլար եւ գերազանցել չինական ընկերություների կապիտալիզացիան (6,09 տրլն դոլար):

Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Նախօրյակին Shanghai Composite չինական ֆոնդային ինդեքսն ընկել է 2 տոկոսով, Shenzhen Composite-ը՝ 2,4 տոկոսով՝ կապված ԱՄՆ-ի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ նրանք կարող են ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա՝ 25 տոկոսի չափով՝ ավելի վաղ պլանավորված 10 տոկոսի փոխարեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031