
«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարները Բուլղարիայից են

«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարական կազմը Բուլղարիայից է:
Օգոստոսի 2-ին «Ալաշկերտը» կընդունի Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկային»` Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:
Խաղը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը` Իվայլո Ստոյանովի գլխավորությամբ, որին կօգնեն Իվո Կոլևը և Գեորգի Դոյնովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլայ Յորդանովն է: