Բաժիններ՝

Ճապոնիայում մահապատժի ենթարկեցին «Աում Սինրիկյո» աղանդի՝ մահվան դատապարտված բոլոր անդամներին

Ճապոնիայում մահապատժի են ենթարկել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի վեց անդամների: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունը:

«Մենք անցկացրեցինք (իրադրության) մանրակրկիտ վերլությություն, նախքան համապատասխան որոշում ընդունելը»,- հայտարարել է երկրի արդարադատության նախարար Յոկո Կամիկավան, որն ստորագրել է մահապատիժն ի կատար ածելու հրամանը: Այսպիսով Ճապոնիայի իշխանություններն ի կատար ածեցին մահվան դատավճիռներն աղանդի այն բոլոր անդամների նկատմամբ, որոնք ավելի վաղ դատապարտվել էին առավելագույն պատժաչափի:

Հուլիսի սկզբին Ճապոնիայում ի կատար են ածվել մահվան դատավճիռներն «Աում Սինրիկյոյի» յոթ ղեկավարների, ներարյալ դրա հիմնադիր Տիձուո Մացումոտոյի նկատմամբ, որը հայտնի է Սյոկո Ասահարա անվամբ:

Ծայրահեղականների ամենահայտնի հարձակումը դարձել է 1995 թվականի մարտի 20-ին գազային գրոհը Տոկիոյի մետրոյում, երբ աղանդի անդամները զարին փոշեցրեցին Տոկիոյի գետնուղու հինգ շարժակազմերում: Այն ժամանակ զոհվեց 13 մարդ, ավելի քան 6,3 հազար մարցդ տուժեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031