Թեժ վեճ՝ ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի և Կարգին Հայկոյի միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի եւ առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին:

Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, եւ տեւական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031