Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Մուշեղ Բաբայանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մուշեղ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: