
Ո՞ր դեպքում «Բարսելոնան» կգնի Վիլիանին

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է կիսապաշտպան Վիլիանին բաց թողնել «Բարսելոնա», եթե կարողանա Մոսկվայի ԲԿՄԱ-ից գնել Ալեքսանդ Գոլովինին: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» «Չելսիին» առաջարկում է 60 մլն եվրո բրազիլացի ֆուտբոլիստի համար: Տեղեկացվում է, որ Վիլիանի դիրքում խաղացող ռուս կիսապաշտպանի տեղափոխման դեպքում «Չելսիի» ղեկավարությունը համաձայնություն կտա տրանսֆերի հանել Վիլիանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գոլովինի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մոնակոն»: Հիշեցնենք, որ Վիլիանը լոնդոնյան ակումբում է խաղում 2013 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան