
«Ամբողջ կյանքում կհիշեմ Մեսսիի դեմ խաղը». Բրայան Իդովու

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Նիգերիայի ազգային հավաքականի պաշտպան Բրայան Իդովուն խոել է Աշխարհի առաջնությանը մասնակցելու զգացողությունների մասին:
«Ամենադժվար խաղն առաջինն էր: Հատկապես, երբ այդ խաղը Խորվաթիայի դեմ էր: Աշխարհի գավաթը Ռուսաստանի առաջնություն չէ, որտեղ դու ունես 30 խաղ: Այստեղ նույնիսկ մեկ պարտությունը կամ ոչ-ոքին կարող է ինքնաբերաբար զրկել խմբից դուրս գալու հնարավորություններից:
Ամբողջ կյանքում կհիշեմ, իհարկե, Մեսսիի հետ խաղը: Նրա գործոնը ստիպում էր ինձ ավելի լուրջ պատրաստվել: Բարեբախտաբար, թիմակիցներն օգնեցին ինձ:
Լավագույն մարզադաշտը գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Բոլոր մարզադաշտերում մեզ աջակցեցին մեծ թվով երկրպագուներ: Հասկանալի է, որ նրանց թիվը չի կարելի համեմատել Խորվաթիայի, Իսլանդիայի կամ Արգենտինայի երկրպագուների հետ, բայց մենք զգացինք նրանց սերն ու աջակցությունը»,- ասել է Իդովուն:
Սիրարփի Աղաբաբյան