
««Ռեալն» ուժեղացնում է երիտասարդ ֆուտբոլիստների որոնման գործընթացը». Պերես

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբի տրանսֆերային նոր քաղաքականության մասին:
«Մենք լավ գիտենք, որ ֆուտբոլում տրանսֆերային լանդշաֆտը շատ ցնցող ձևով փոխվել է, իսկ մենք պետք է ընդունենք նոր իրողությունը և հարմարվենք դրան: Մենք նաև չպետք է մոռանանք, թե որքան կարևոր է երիտասարդական կազմը մեր հիմնական թիմի համար: Այն, ինչպես հայտնի է, մեր ինքնության հիմնական տարրերից մեկն է:
Ինչպես ես նշել էի մի քանի օր առաջ, մենք համալրելու ենք թիմը հրաշալի ֆուտբոլիստներով: Մենք արդեն ստորագրել ենք 2 երիտասարդ ֆուտբոլիստի: Մենք լիովին վստահում ենք երիտասարդ տաղանդներին, ովքեր մեկ օր կցանկանան աշխարհի լավագույնը դառնալ: Այդ պատճառով «Ռեալն» ուժեղացնում է երիտասարդ ֆուտբոլիստների որոնման գործընթացը»,- ասել է Պերեսը:
Սիրարփի Աղաբաբյան