Բաժիններ՝

ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համատեղ աշխատանքի նոր պրակտիկա է ձևավորվել։

Նախարարության հետ տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ, քննարկվում են մարզային խնդիրները, Պաշտպանին հասցեագրված բողոքների լուծման ուղղությունները։ Իրականացվում են նաև այցեր սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալու մարդկանց խնդիրներին։

Մասնավորապես, վերջերս Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր Պաշտպանի կատարած այցերի ժամանակ քաղաքացիները ներկայացրել են և´ համակարգային, և´ անհատական բնույթի հարցեր։ Դրանք վեր են հանվել և ուղարկվել իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պատրաստակամությունն իր իրավասությունների շրջանակում խնդիրներին լուծում տալու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031