
Բուրավետ և վառ մուրաբա՝ պատրաստված սեխից

Բաղադրիչներ
1. Սեխ – 1 կգ
2. Շաքարավազ – 1 կգ 300 գ
3. Կվիտին (դոնդողացնող նյութ) – 1 տուփ (ըստ ցանկության)
4. Կիտրոն – 2 շերտ
5. Կիտրոնաթթու – դանակի ծայրով
6. Ջուր – 250 մլ
Պատրաստման եղանակը
1. Սեխը լվանալ, մաքրել և խորանարդաձև կտրատել:
2. Թասի մեջ լցնել շաքարավազը և ավելացնել մեկ բաժակ տաք ջուր:
3. Հասցնել եռման, փրփուրը հեռացնել: Եռացող օշարակի մեջ լցնել սեխը, հասցնել եռման և եփել 5 րոպե:
4. Հետո վերցնել կրակից, ավելացնել կիտրոնաթթուն և սառեցնել:
5. Սառեցրած զանգվածը դնել կրակի վրա և խառնելով եռացնել 5 րոպե:
6. Նորից թողնել, որ սառչի:
7. Մուրաբան դնել կրակի վրա, ավելացնել 1 տուփ կվիտին կամ մեկ այլ դոնդողացնող նյութ և կիտրոնի կտորները:
8. Եռացնել 5 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել: Վերցնել կրակից, լցնել ստերիլ բանկաների մեջ և թակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը