Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին. կա 8 վիրավոր. shamshyan.com

Այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան – Սևան ավտոճանապարհին 55 կմ հատվածում բախվել են 38-ամյա Անդրանիկ Ավակիմյանի վարած Mercedes մակնիշի 35 PV 641 համարանիշի և 26-ամյա Հայկ Գասպարյանի վարած Opel Astra մակինիշի 34 CD 160 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարարկան ջոկատը, քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս