
Տ. Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետը հերքում է, որ աշխարհահռչակ տնտեսագետը կաջակցի ՀՀ կառավարությանը $300 000-ի դիմաց

Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։
Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը հայտնել էր, որ աշխարհահռչակ տնտեսագետ Տ. Աճեմօղլուն համաձայնել է աջակցել ՀՀ-ին տնտեսությունը վերականգնելու հարցում՝ 300 հազար ԱՄՆ դոլարի դիմաց։
«Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից»,-գրել էր թերթը: