
«Մենք կուժեղացնենք «Ռեալը» նոր, ցնցող ֆուտբոլիստներով». Ֆլորենտինո Պերես

«Ռեալը» պատրաստ է լուրջ գումարներ ծախսել տրանսֆերային շուկայում, որպեսզի պայքարի բոլոր տիտղոսների համար, չնայած հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը: Այդ մասին հայտնել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Մեզ հայտնի է, թե ինչ են սպասում այս թիմից յուրաքանչյուր մրցաշրջանում: Մենք «Ռեալն» ենք և մենք միշտ ավելին ենք ուզում: Սա հաղթողների թիմ է՝ հիասքանչ ֆուտբոլիստներով: Մենք հիասքանչ կազմ ունենք, որը մենք կուժեղացնենք նոր, ցնցող ֆուտբոլիստներով»,- Պերեսին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը