
«Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է, այդպիսին կլինի նաև «Յուվենթուսում»». Ժորժե Մենդեշ

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխությունը թուրինյան ակումբ:
««Մանչեսթեր Յունայթեդում» նա լավագույնն էր ակումբի պատմության մեջ: Այդպես էր նաև «Ռեալում», այդպես կլինի նաև «Յուվենթուսում»:
Կարծում եմ, որ «Յուվենթուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան Կրիշտիանուի հետ, որովհետև նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» Ռոնալդուի համար վճարեց «Ռեալին» 112 մլն եվրո: Թուրինյան ակումբում Պորտուգալիայի հավաքականի ավագը կստանա մոտ 30 մլն եվրո տարեկան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը