«Գերմանիայի ֆուտբոլի նոր սերունդը կարող է հաստատել Լինեկերի հայտնի խոսքերը». Ֆիլիպ Լամ
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Ֆիլիպ Լամը խոսել այն մասին, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում նա պետք է խաղադաշտ դուրս բերի Աշխարհի գավաթը:
– Չորս տարի անց, դուք պետք է հանձնեք գավաթը հաջորդ չեմպիոնին, ի՞նչ կզգաք, երբ կրկին վերցնեք այդ գավաթը:
– Ես կպատկերացնեմ Գերմանիայի հավաքականը և ամբողջ Գերմանիան: Ես կներկայացնեմ այն հպարտությունը, որ մեր երկիրը զգացել է վերջին չորս տարիների ընթացքում:
– Ինչպե՞ս եք գնահատում գերմանական հավաքականի խաղն այս առաջնությունում:
– Ձևավորումը, այն թիմի կառուցումը, որը կարող է հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, երկար և շատ բարդ գործընթաց է, որը հիշեցնում է արվեստի գործի ստեղծման ընթացքը:
Այն, ինչ մենք տեսանք Գերմանիայի կողմից Ռուսաստանում, չի կարող կոչվել արվեստի գլուխգործոց: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Գերմանիայի նոր սերունդը շատ ուժեղ է:
Գերմանիայի ֆուտբոլի նոր սերունդը կարող է հաստատել Լինեկերի հայտնի խոսքերը, ով ասում էր, որ ֆուտբոլը պարզ խաղ է, որտեղ 22 հոգի 90 րոպե գնդակ են գլորում, իսկ վերջում հաղթում է Գերմանիան:
Սիրարփի Աղաբաբյան