«Ես ծնվել եմ 1998-ին, դրա համար երբեք չեմ տեսնի հաղթանակը տեսած Ֆրանսիայի երկրպագուներին». Կիլիան Մբապե
Նա դա ուղղելու շանս ունի: Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է կիսաեզրափակիչ խաղում Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) էմոցիաների մասին:
«Ես ծնվել եմ 1998 թվականին, դրա համար երբեք չեմ տեսնի երկրպագուներին, որոնք տոնում են հաղթանակը Ելիսեյան դաշտերում: Ես կներդնեմ իմ ամբողջ ուժերը եզրափակչում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գործը հասցնենք մինչև վերջ:
«Ոսկե գնդա՞կը»: Դա ինձ չի անհանգստացնում: Ուզում եմ հաղթել Գավաթն ԱԱ-ում: «Ոսկե գնդակն» իմ պրոբլեմը չէ»,- ասել է Մբապեն beIN Sports-ի եթերում:
Ֆրանսիացիների մրցակիցը եզրափակչում կդառնան կամ անգլիացիները, կամ խորվաթները: ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը