
Աղանդեր՝ ծնված Սիցիլիայում. ազնվամորիով Սեմիֆրեդո

Բաղադրիչներ
1. Ազնվամորի – 0.5 բաժակ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Սերուցք – 200 գ
4. Շաքարավազ – 0.5 բաժակ
5. Վանիլին – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Դեղնուցները հարել շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև սպիտակելը:
2. Առանձին թասի մեջ հարել սերուցքը, երկու զանգվածները զգուշությամբ իրար խառնել հարելով:
3. Ավելացնել ազնվամորին, խառնել, զանգվածը լցնել կաղապարի մեջ և գիշերը թողնել սառցախցիկում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը