Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարեւորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելը:

ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին եւ գոհունակություն հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031