
«Լեսթերը» բաց կթողնի Մահրեզին «Մանչեսթեր Սիթի». այս շաբաթ տեղի կունենա բժշկական զննությունը

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
«Քաղաքայինները» 27-ամյա ալժիրցու համար կվճարեն մոտավորապես 60 մլն ֆունտ: Այս շաբաթ Մահրեզը բժշկական զննության կենթարկվի տրանսֆերից առաջ:
«Լեսթերը» հունվարին չվաճառեց ֆուտբոլիստին Անգլիայի ապագա չեմպիոնին: Մահրեզը սկսեց բոյկոտել մարզումները, ինչի համար տուգանվեց 240 հազար ֆունտ: Այնուհետև նա վերադարձավ կազմ: Մարտին Մահրեզի ֆեյսբուքյան էջը կոտրեցին և կարիերայի ավարտի մասին հրապարակում կատարեցին:
Մահրեզը «Լեսթերում» անցկացրել է 5 մրցաշրջան և 2015-16թթ. չեմպիոնական մրցաշրջանում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ: Պրեմիեր լիգայի 139 հանդիպումներում Ռիհադը դարձել է 39 գոլի և 33 արդյունավետ փոխանցումների հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը