Թրայֆլ. նրբագեղ աղանդեր ռոմանտիկ երեկոյի համար
Բաղադրիչներ
1. Ելակ – 200 գ
2. Բիսկվիթ – 100 գ
3. Կաթնաշոռային պանիր – 200 գ
4. Շաքարավազ – 3 ճ/գ
5. Սերուցք – 150 մլ
6. Լիկյոր – 1 ճ/գ
7. Ընկույզ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ելակի կեսը խառնել լիկյորի և 2 ճ/գ շաքարավազի հետ, տաքացնել մինչև շաքարավազի լրիվ հալչելը և սառեցնել:
2. Հարել սերուցքը 1 ճ/գ շաքարավազի հետ, հետո ավելացնել պանիրը և նորից հարել:
3. Բիսկվիթը խորանարդաձև կտրատել և շարել բաժակի մեջ:
4. Բիսկվիթի վրա լցնել ելակային օշարակը և շարել հատապտուղը:
5. Ավելացնել պանրային շերտը և թարմ հատապտուղը, հետո՝ նորից պանրային շերտը:
6. Վրան ցանել մանր կտրատած ընկույզ:
7. Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը