![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոբերտ դե Նիրոն և Գիլիերմո դել Տորոն անվանական աստղերի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/939220.jpg)
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն եւ վերջերս «Օսկար» մրցանակ ստացած մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն ներառվել են այն աստղերի թվում, որոնք 2019 թվականին աստղի տեսքով հուշանշանի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Նրա տվյալներով՝ Հոլիվուդի Առեւտրի պալատի ընտրական կոմիտեն, որը շնորհում է անվանական նշանները, որոշել է պատվավոր նշանների նոր տերերի ցուցակում ներառել նաեւ հետեւյալ դերասաններին ու դերասանուհիներին՝ Դենիել Քրեյգին, Էնն Հեթեուեյին, Լուպիտա Նիոնգոյին, Ալան Արքինին, Քրիսթեն Բելլին:
Լավագույն հեռուստաաշխատանքների համար պարգեւների կարժանանան, մասնավորապես, Լյուսի Լյուն, Թերենս Հովարդը եւ Մենդի Մուրը: Երգիչների թվում պատվավոր նշանի կարժանանան կանադացի Մայքլ Բուբլեն, ամերիկացի կատարողներ Փինքը եւ Փեյթ Հիլը:
Հոլիվուդի ծառուղում աստղերի բացման արարողությունների կոնկրետ ամսաթվերը դեռեւս հայտնի չեն: Ներկայում Լոս Անջելեսի առավել հայտնի տեսարժան վայրերից մեկում՝ Հոլիվուդի ծառուղում, ավելի քան 2,6 հազար անվանական աստղ կա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: