Բաժիններ՝

Մարդն ամենադաժան գազանն է

15 աֆորիզմներ Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքից

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900թթ.): Ականավոր գերմանացի մտածող: Նա ստեղծել է իր սեփական փիլիսոփայական համակարգը, որում կասկածի տակ է դրել եվրոպական հասարակության մեջ արմատավորված բարոյական, կրոնական, մշակութային և հասարակական-քաղաքական հարաբերությունների չափանիշերը:

Նրա արվեստի մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում է «Այսպես խոսեց Զրադաշտը» գիրքը, որի մեջ հեղինակը բացահայտում է Գերմարդու սկզբունքը: Այս աշխատությունը հսկայական ազդեցություն ունեցավ վերջին 150 տարիների համաշխարհային գրականության ու փիլիսոփայական մտքի վրա: Եվ այսպես`

Կարդացեք նաև

1. Մարդն ամենադաժան գազանն է:

2. Ավելի լավ է ոչինչ չիմանալ, քան շատ բան իմանալ, բայց կիսով չափ: Ավելի լավ է ռիսկի դիմելու գնով հիմար լինել, քան իմաստուն` ուրիշի կարծիքների հիման վրա:

3. Մարդու հետ տեղի է ունենում նույն բանը, ինչ ծառի հետ: Որքան շատ է նա ձգտում դեպի վեր, դեպի լույսը, այնքան նրա արմատները խորն են մխրճվում հողի մեջ, դեպի ներքև, մութն ու խորությունը, այն է` դեպ չարիքը:

4. Որոշ մարդկանց կյանքը չի ստացվում. թունավոր որդը կրծում է նրանց սիրտը: Ու նրանք հաստատ ամեն ջանք գործ կդնեն, որ գոնե մահն իրենց կյանքում հաջողություն ունենա:

5. Մեր կյանքի մեծագույն իրադարձությունները ոչ թե աղմկոտ, այլ մեր ամենախաղաղ ժամերն են:

6. Սիրեք ձեր մերձավորին, ինչպես ձեզ կսիրեք, սակայն ամենից առաջ եղեք այնպիսին, ովքեր իրենք իրենց են սիրում:

7. Դուք սիրում եք ձեր բարի գործերը, ինչպես մայրն է սիրում իր երեխային: Բայց ե՞րբ եք դուք լսել, որ մայրն իր սիրո համար վարձ պահանջի:

8. Մեկը գնում է իր մերձավորի մոտ, որովհետև նա ինքն իրեն է փնտրում, իսկ մյուսը` որովհետև կուզեր կորցնել ինքն իրեն:

9. Նա, ով գովում է, ձև է անում, թե արժանին է մատուցում, սակայն իրականում նա ավելի շատ է ուզում ստանալ:

10. Երկուսով մարդը կարող է ավելի միայնակ զգալ իրեն, քան միայնակ ինքն իր հետ:

11. Պետք է սովորել չնկատել ինքդ քեզ, որպեսզի շատ բան տեսնես:

12. Նա, ում խանդի կրակն է պարուրում, ի վերջո, կարիճի նման, իր խայթն ուղղում է հենց իր ուղղությամբ:

13. Ճշմարտությունն ինձ ասում է` մարդիկ հավասար չեն: Եվ նրանք չպետք է հավասար լինեն:

14. Մարդը կենդանիների ու Գերմարդու միջև գցված պարան է. դա պարան է անդունդի վրա:

15. Եկեղեցին պետության ձև է, ընդ որում, ամենասուտ ձևը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս