Բաժիններ՝

CBS-ն պլանավորում է ընդլայնել Star Trek ֆրանշիզան. Variety

CBS ամերիկյան հեռուստաընկերությունը պլանավորում է Star Trek ֆրանշիզան ընդլայնել նոր նախագծերով: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Նրա տվյալներով՝ հեռուստաընկերությունը հինգ տարի ժամկետով պարտավորագիր է ստորագրել սցենարիստ եւ ռեժիսոր Ալեքս Կուրտցմանի հետ, որը Star Trek. Discovery սերիալի (2017 թվականից մինչ այժմ) ստեղծողն ու գործադիր պրոդյուսերն է: Գործարքը նախատեսում է հեռուստատեսության համար նոր սերիալների, մինի-սերիալների, ինչպես նաեւ անիմացիոն շոուների ստեղծում:

Ինչպես գրում է հրատարակությունը, ներկայում հեռուստաընկերությունը հրաժարվում է հաստատել որեւէ կոնկրետ նախագծի վրա աշխատանքը:

Star Trek-ը ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆրանշիզա է, որն ներառում է սերիալներ, ֆիլմեր եւ համակարգչային խաղեր: Օրիգինալ սերիալի առաջին էպիզոդը ցուցադրվել է 1966 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս