Բաժիններ՝

Խնձորով իտալական պիրոգ

Բաղադրիչներ

1. Կարագ – 120 գ
2. Ալյուր – 100 գ
3. Ձու – 3 հատ
4. Շաքարավագ (շագանակագույն) – 200 գ
5. Փխրեցուցիչ – 10 գ
6. Աղ – 2 գ
7. Խնձոր – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Կարագը հալեցնել:

2. Մի կողմ դնել 6 ճ/գ:

3. Մնացած կարագով տապակել խորանարդաձև կտրատած խնձորը: Ավելացնել 2 ճ/գ շաքարավազ: Տապակել մինչև փափկելը՝ մոտ 5 րոպե:

4. Ալյուրը խառնել աղի և փխրեցուցչի հետ:

5. Երկու ձուն և մեկ դեղնուցը մի փոքր հարել:

6. Ավելացնել կարագը և շաքարավազը:

7. Ավելացնել խնձորը:

8. Իրար խառնել չոր և հեղուկ բաղադրիչները:

9. Խմորը լցնել կաղապարի մեջ: Վրան շաքարավազ շաղ տալ: Թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս