
BMW-ն շուրջ 12 հազար ավտոմոբիլ է հետ կանչում «դիզելային սկանդալի» կապակցությամբ

BMW կոնցեռնը 11,7 հազար դիզելային ավտոմեքենաների հետկանչ է սկսել վնասակար նյութերի արտանետումների հսկողության անթույլատրելի համակարգերի պատճառով: Այդ մասին հայտնել է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Մյունխենի դատախազությունը BMW-ի մեքենայությունների վերաբերյալ հաղորդումների ստուգում է սկսել՝ կապված նրա դիզելային ավտոմեքենաներում արտանետվող գազերի մաքրման համակարգի հետ: Պարզվել է, որ BMW-ի 12 հազար ավտոմոբիլներում տեղակայվել է անթույլատրելի ծրագրային ապահովում:
Ինչպես գրում է հրատարակությունը, հետկանչման է ենթակա հինգերորդ եւ յոթերորդ շարքի ավտոմեքենաները, որոնք չափազանց շատ ազոտի օքսիդ են արտազատում: Ինչպես նշում է հանդեսը, ավտոմոբիլների հետկանչը մեծ անհաջողություն է դարձել կոնցեռնի համար, քանի որ, ի տարբերություն մրցակիցների, կոնցեռնն ավելի բարձր տեխնիկական ստանդարտների էր ապահովում, իսկ նրա ավտոմոբիլներն ավելի լավ արդյունքներ էին ցուցաբերում փորձարկումների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: