
Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին 20 միլիոն դոլար կստանա, եթե նրան հեռացնեն աշխատանքից: Այս մասին գրում է Tyc Sport-ը: Խորխե Սամպաոլին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին և 58-ամյա մասնագետի պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «ալբիսելեստենները» խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխել Խորխե Սամպաոլիին: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստները «ապստամբել են» մարզչի դեմ: Նրանք չեն ուզում, որ Սամպաոլին գլխավորի թիմը: Նրանք ուզում են, որ մարզչին փոխարինի նրա օգնականը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը 0:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց խորվաթներից:
Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանին, որն իր տեղն ապահովել է փլեյ-օֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ: