Hyundai Motor-ը և Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Hyundai Motor Company հարավկորեական ավտոմոբիլաշինական ընկերությունը եւ Audi AG գերմանական ընկերությունը համաձայնագիր են ստորագրել վառելիքային Էլեմենտներով ավտոմոբիլների արտադրության հետ կապված տեխնոլոգիաների համատեղ օգտագործման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է The Korea JoongAng Daily թերթը:
«Audi-ի հետ գործընկերությունը շրջադարձային պահ կդառնա համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, որը կաշխուժացնի շուկան եւ կստեղծի ինովացիոն ճյուղային էկոհամակարգ»,-հայտնել է Hyundai-ի փոխնախագահ Ըյսան Չոնգը, հավելելով, որ վառելիքայինէլեմենտների օգտագործմամբ ավտոմոբիլների արտադրությունը կարող է լուծել շրջակա միջավայրի աղտոտման եւ ռեսուրսների անբավարարության խնդիրը:
Համատեղ թույլատրագրման մասին ստորագրված համաձայնագիրը պետք է լուծի հնարավոր վեճերը տեխնոլոգիաների սեփականության շուրջ, ինչպես նաեւ միավորի երկու ավտոմոբիլաշինական ընկերությունների ինովացիոն մշակումները:
Վառելիքային էլեմենտ են անվանում էներգիայի գեներատորը, որը քիմիական ռեակցիայի շնորհիվ ջրածինը եւ թթվածինը վերածում է էլեկտրականության: Կուտակչային մարտկոցի փոխարեն վառելիքային էլեմենտով առաջին սերիական ավտոմոբիլը 2003 թվականին թողարկել է BMW ընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: