ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ և առևտրային կետերի շուրջօրյա հեռախոսային խորհրդատվություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել տեխնոլոգիապես արդիականացված POS-տերմինալների և հատուկ օժանդակ սարքավորումների նոր սերունդ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել անհպում եղանակով և առանց PIN-կոդի մուտքագրման քարտային վճարումներ, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարման գործընթացը:
Ակնթարթորեն իրականացնել անկանխիկ վճարում ընդամենը POS-տերմինալին քարտի մեկ հպումով կարելի է ցանկացած առևտրի կետում, որտեղ տեղադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալ հետևյալ ցանկից: Անհպում քարտերով գործարքները չեն պահանջում PIN-կոդի մուտքագրում մինչև 10.000 ՀՀ դրամի գործարքների դեպքում, ինչն էլ ավելի է պարզեցնում վճարման գործընթացը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն այդպիսով ստեղծել է անհրաժեշտ բոլոր նախադրյալները երկրում անկանխիկ վճարումների զարգացման համար՝ պարզեցնելով ինչպես քարտապանների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի կյանքը:
Բացի այդ, 2017 թ.-ի օգոստոս ամսից Բանկը գործարկել է իր առաջին անհպում քարտերը, և այսօրվա դրությամբ Բանկին, հաճախորդների կողմից մեծ պահանջարկի շնորհիվ, հաջողվել է տեղափոխել իր քարտային պորտֆելի ավելի քան 1/3-ն անհպում տեխնոլոգիայով հագեցած քարտերին:
Իսկ առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալները, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով Բանկը գործարկել է կետերի սեփականատերերի և աշխատակիցների նոր շուրջօրյա խորհրդատվության ծառայություն բոլոր այն հարցերով, որոնք կապված են ինչպես վճարային քարտերի, այնպես էլ POS-տերմինալների սպասարկման հետ: Տվյալ նորարարությունը կօգնի առևտրային կետերի աշխատակիցներին սպասարկել վճարային քարտերն ավելի վստահ, քանի որ Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները պատրաստ են տրամադրել մասնագիտական օգնություն: