
«Ես հանգիստ կմնամ: Ես ոչ ոքի չեմ սպանել». Դավիդ Դե Խեա

Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ չի զգացել երկրպագուների աջակցությունը Պորտուգալիայի հետ (3:3) հանդիպումից հետո, որտեղ նա կոպիտ սխալ էր թույլ տվել:
«Ես Իսպանիայից մեծ աջակցություն չեմ զգում: Ես կարող եմ քննադատել ինքս:
Ցանկանում եմ զգալ ավելի մեծ աջակցություն դժվար ժամանակներում, բայց ես գոհ եմ մարզչի և թիմակիցների աջակցությունից:
Նման բաներ երբեմն տեղի են ունենում: Ես սխալվեցի: Մենք ձեռնոցներ ենք հագնում և դուրս ենք գալիս դաշտ՝ իմանալով, թե որքան դժվար է դա: Ես ակնկալում եմ, որ մարզիչը և գործընկերներս կշարունակեն աջակցել ինձ: Ես հանգիստ կմնամ: Ես ոչ ոքի չեմ սպանել»,- նշել է Դե Խեան:
Սիրարփի Աղաբաբյան