Բաժիններ՝

Facebook-ը կդադարեցնի զենքի համար աքսեսուարների գովազդի ցուցադրումը դեռահասներին

Facebook-ի տնօրենությունը մտադիր է անչափահաս օգտատերերին զենքի համար զանազան աքսեսուարների գովազդի ցուցադրման ագելք սահմանել ամերիկյան դպրոցներում հրաձգության հաճախացած դեպքերի լույսով: Հունիսի 17-ին այս մասին հայտնել է The Verge ինտերնետ-պորտալը։

Ինչպես պարզաբանել է սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչը, Facebook-ում հրազենի ցանկացած գովազդի արգելքն արդեն գործում է: Սակայն այժմ արտադրողներին ոչինչ չի խանգարում ցուցադրելու այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պատյանները, փողատակի լապտերիկները, լրացուցիչ պահեստատուփերը: Առայժմ սեւ ցուցակի մեջ ներառված չեն նաեւ զենքի պատյանները կամ նշանոցները:

Հունիսի 21-ից հիշյալ ամբողջ արտադրանքի գովազդը կդադարեն ցուցադրել 18-ից ցածր տարիքի օգտատերերին: Նշված տարիքից բարձր լսարանի վրա կանոնները չեն տարածվում:

Ամերիկյան դպրոցներում վերջին տարիներին տեղի են ունեցել հրաձգության հետ կապված մի քանի միջադեպեր: Վերջիններից մեկը տեղի ունեցավ մայիսի 17-ին Սանտա Ֆեի (Տեխասի նահանգ) դպրոցներից մեկում, որտեղ 17-ամյա աշակերտը գնդակահարեց ինն աշակերտների եւ ուսուցչին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս