
Աղցան «Հանճարեղ», որովհետև այսքան հեշտ և համեղ բան դուք դեռ չեք պատրաստել

Բաղադրիչներ
1. Կաղամբ – 1 կգ
2. Լոլիկ – 1 կգ
2. Վարունգ – 1 կգ
4. Քաղցր պղպեղ – 1 կգ
5. Գազար – 1 կգ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը կտրատել ինչպես աղցանի համար, գազարը քերել:
2. Բոլոր բաղադրիչները խառնել և ավելացնել՝
բուսայուղ – 200 գ,
քացախ (9 տոկոսանոց) – 200 մլ,
աղ – 2 թ/գ,
շաքարավազ – 16 թ/գ:
3. Նորից լավ խառնել և հասցնել եռման:
4. Եռման աստիճանի հասնելու պահից եռացնել ուղիղ 2 րոպե և արագ լցնել բանկաների մեջ:
5. Փակել, շրջել և փաթաթել՝ մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը