
Շատ հեշտ պատրաստվող հնդկական լիմոնադ. անգամ բլենդեր անհրաժեշտ չէ

Բաղադրիչներ
1. Լայմի հյութ – 1/2 բաժակ
2. Թխկու օշարակ – 1/2 բաժակ
3. Լիմոնի հյութ – 2/3 բաժակ
4. Ջուր – 8 բաժակ
5. Քերած կոճապղպեղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Այս լիմոնադը շատ հեշտ է պատրաստվում: Ձեզ հատուկ սարքեր հարկավոր չեն, պարզապես կուժի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները:
2. Սառեցրեք, յուրաքանչյուր բաժակի մեջ մեկ կտոր լիմոն և սառույց ավելացրեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը