
Խրթխրթան կաղամբ՝ մարինացված պղպեղի հետ. աստվածային համ

Բաղադրիչներ
1. Թարմ կաղամբ – 1.5 կգ
2. Սոխ – 2 հատ
3. Բուլղարական պղպեղ – 1 հատ
Մարինադի համար
1. Քացախ (9%) – 100 մլ
2. Բուսայուղ – 100 մլ
3. Չոր մանանեխ – 1 ճ/գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը շատ բարակ կտրատել, սոխը և պղպեղը կտրատել խորանարդաձև, խառնել մեծ թասի մեջ և լցնել բանկաները:
2. Պատրաստել մարինադը. կաթսայի մեջ խառնել քացախը, բուսայուղը, շաքարավազը և աղը, հասցնել եռման:
3. Ավելացնել մանանեխը և խառնել:
4. Պատրաստի եռացող մարինադը լցնել կաղամբի վրա, փակել կափարիչով և թափահարել:
5. Մեկ օր անց կաղամբը պատրաստ է:
6. Պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը