
Պլանային ջրանջատում Արմավիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Աղավնատուն, Դողս, Ամբերդ, Արագած, Ծաղկալանջ համայնքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: