
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները վարժական թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի օդաչուները՝ 2018 թվականի շրջանավարտները, Մի-8ՄՏՇ եւ Մի-24Պ ուղղաթիռներով վարժական թռիչքներ են իրականացնում Հայաստանի լեռներում:
Զորամիավորման բարձ որակավորում ունեցող հրահանգիչները մեկ ամսվա ընթացքում երիտասարդ սպաներին սովորեցնելու են ծայրահեղ շոգ եղանակի պայմաններում տրված երթուղիներով ինքնուրույն նավավարում իրականացնել բարձրլեռնային տեղանքում, տարբեր բարձրություններով ու արագություններով: Լեռնային տեղանքում նավավարման հատուկ պատրաստություն անցնելուց հետո ռուսական զորամիավորման երիտասարդ օդաչուները կսկսեն յուրացնել սահմանափակ չափերի բարձրլեռնային հարթակներում ուղղաթիռների վայրէջքի հմտությունները:
Բարձրլեռնային տեղանքում տրված երթուղիներով թռիչքներին ներգրավված են ռազմակայանի թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմի շուրջ հարյուր զինծառայողներ եւ ավելի քան 20 միավոր հատուկ ռազմական ու ավիացիոն տեխնիկա: