Հայտարարվել է ֆուտբոլի աշխարհում ամենագեղեցիկ երկրպագուհին
Բելգիացի Զոյե Բրունետը դարձել է «Միսս Մունդիալ-2018» մրցույթի հաղթողը: Այդ մասին հայտնել է Canalc.be. պորտալը:
«Ես հպարտանում եմ իմ տիտղոսով: Հուսով եմ, որ Բելգիայի հավաքականը, ինչպես որ ես, կշահի աշխարհի առաջնությունը»,-հաղթանակից հետո ասել է Բրունետը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Գերմանիայի ներկայացուցչուհի Անահիտա Ռեբայնը, երրորդը՝ դանիուհի Ամանդա Փեթրին:
Մրցույթն անցկացվել է գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Դրան մասնակցել են 2018 թվականի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների ներկայացուցչուհիները: Միջոցառման կանոնների համաձայն, բոլոր մասնակիցները պետք է գլուխ հանեին ֆուտբոլից եւ լինեին 18-ից մինչեւ 33 տարեկան:
https://www.instagram.com/p/BjScoElAxwv/?utm_source=ig_embed