Բաժիններ՝

Թրամփի փեսայի և դստեր ակտիվների արժեքն աճել է տասնյակ միլիոնավոր դոլարներով. WSJ

ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների եւ նրա կնոջ՝ Իվանկա Թրամփի ակտիվների արժեքը մեկ տարում աճել է մի քանի տասնյակ դոլարով: Հունիսի 11-ին այս մասին հայտնել է Wall Street Journal թերթը։

Հրատարակությունը բերում է Քուշների եւ Իվանկայի, որը պետության ղեկավարի դուստրն է, ֆինանսական վիճակի վերաբերյալ Սպիտակ տնից ստացված տվյալները: Նրանց ակտիվների միագումար արժեքը գնահատվում է 229 միլիոնից մինչեւ 786 միլիոն դոլար: 2017 թվականին այս ցուցանիշը կազմում էր 203 միլիոնից մինչեւ 740 միլիոն դոլար:

Ակտիվների վերին սահմանը կարող է ավելի բարձր լինել, քանի որ հագուստի եւ աքսեսուարների բրենդը, որն Իվանկա Թրամփը հանձնել է թրաստային հիմնադրամի, այժմ արժե ավելի քան 50 միլիոն դոլար: Հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2017 թվականին ԱՄՆ-ի նախագահի փեսայի եւ դստեր պարտային եւ լուծարուն հանձնառությունները հասնում էին 200 միլիոն դոլարի: Դրանից 65 միլիոն դոլարը վճարվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930