Բաժիններ՝

«Ոչ միայն մասնագետների պակաս կա, այլև նրանք խուսափում են սահմանամերձ համայնքներում աշխատել. ինչպե՞ս է հարցը լուծվելու». Պատգամավորը՝ նախարարին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն Ազգային ժողով է բերել մի օրինագիծ, որով առաջարկում են երկարաձգել այն ժամանակահատվածը, որի ընթացքում միջին  կրթություն ստացած մասնագետները կկարողանան ձեռք բերել համապատասխան որակավորում դպրոցներում աշխատելու համար։

ԱԺ-ում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ օրենքում 2018 թիվը փոխարինելու է 2013-ով։ Նա նկատեց, որ ժամկետը երկարացնելու կարիք կա, քանի որ ՀՀ հատկապես սահմանամերձ գյուղերում շատ են ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն հատկապես՝ տեխնոլոգիա, երգ-երգեցողություն առարկաների մասով։

«Ոչ միայն մասնագետների պակաս կա, այլև, եթե անգամ կան մասնագետներ, նրանք խուսափում են սահմանամերձ համայնքներում աշխատել։ Ինչպե՞ս ենք մենք անելու, որ խնդիրը լուծվի»,- այս հարցով նախարարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը։

Ի պատասխան՝ նախարարը նկատեց, որ այդ առարկաների մասով խնդիրն առկա է ոչ միայն սահմանամերձ համայնքներում, այլև ՀՀ բոլոր համայնքներում, քանի որ դասաժամերը քիչ են, ուսուցիչներն էլ ցածր են վարձատրվում. «Այստեղ կա աշխատավարձերի խնդիրը, որը, հուսանք՝ առաջիկա տարիների կլուծվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930