«Բրազիլիան թիմ չունի: Նեյմարը միայնակ չի հաղթի Աշխարհի առաջնությունը». Պելե
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն խոսել է Աշխարհի առաջնության մասին:
«Ես վստահ եմ Տիտեի կարողությունների վրա: Ես անհանգստացած եմ միայն մեկ բանի համար՝ Աշխարհի առաջնությանը մի քանի օր է մնացել, բայց մենք դեռ չունենք համապատասխան թիմ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ ինդիվիդներ են: Բայց մենք չունենք թիմ:
Նեյմարն ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա հիմա դարձել է ավելի ու ավելի փորձառու, բայց նա միայնակ չի կարող հաղթել Աշխարհի առաջնությունը։ Միայն թիմերն են հաղթում Մունդիալը», -նշել է Պելեն:
Ավելի վաղ Պելեն նշել էր Աշխարհի առաջնության իր ֆավորիտներին:
«Բրազիլիան միշտ մնում է թիմ, որը պայքարում է Աշխարհի չեմպիոնի կոչումի համար: Վերջին Մունդիալներում մենք չունեինք ժամանակ լավ նախապատրաստվելու համար: Բրազիլացի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են արտասահմանում:
Այս պարագայում մարզչական շտաբի աշխատանքը շատ է բարդանում: Պետք է հարմարվել և պայքարել, մենք չպետք է ուղղակի ասենք, որ ուղղակի չի ստացվում: Բայց ես կասկած չունեմ, որ բրազիլացիները հիմա ամենից ուժեղն են աշխարհում:
Բրազիլիան՝ ֆավորի՞տ է: Մի՛շտ: Եթե թիմին տաք պատրաստվելու ժամանակ, ապա նրանք ցույց կտան իրենց ամբողջ պոտենցիալը: Բացի Բրազիլիայից, պետք է անպայման ուշադրություն դարձնենք Գերմանիային: Ես կնշեի նաև Ռուսաստանին, ով խաղում է սեփական հարկի տակ: Եթե խոսենք Լատինական Ամերիկայի մասին, ապա չպետք է մոռանանք Արգենտինային»,- նշել էր Պելեն:
Սիրարփի Աղաբաբյան